USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ստեղնաշարի վրա ռուբլու նշանը կավելացվի երեք ամսից ոչ շուտ

12.12.2013, 11:49
Ռուբլու նշանը ստեղնաշարի վրա կարող է հայտնվել երեք ամսից ոչ շուտ, երբ արտադրողները որոշում կկայացնեն ավելացնել այն, Digit.ru–ին բացատրել են ՏՏ ոլորտի փորձագետները։
Ստեղնաշարի վրա ռուբլու նշանը կավելացվի երեք ամսից ոչ շուտ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուբլու նշանը ստեղնաշարի վրա կարող է հայտնվել երեք ամսից ոչ շուտ, երբ արտադրողները որոշում կկայացնեն ավելացնել այն, Digit.ru–ին բացատրել են ՏՏ ոլորտի փորձագետները։

«Ստեղնաշարի վրա նշանի տեղադրման տեխնիկական խնդիր չկա։ Սակայն հարցը արտադրողական փուլում է։ Նույնիսկ եթե վաղը որոշում կայացվի, ապա նոր ստեղնաշարերով սարքերը կհայտնվեն 3–6 ամսից ոչ շուտ»,– Digit.ru–ին տեղեկացրել է լավատեղյակ աղբյուրը Lenovo ընկերությունից, որն աշխարհում համակարգիչնեի և նոութբուքերի մատակարարման ծավալով առաջին տեղն է զբաղեցնում։ Նա բացատրել է, որ արտադրողական փուլը պահանջում է սկզբում նոր հայտ ներկայացնել OEM–գործընկերներին, նրանց պատրաստած ստեղնաշարը պետք է տեղափոխել ընկերության արտադրամաս, տեղադրել սարքի մեջ և ուղարկել Ռուսաստան։ Եվս որոշ ժամանակ կզբաղեցնի մաքսազերծումը և խանութներ հասցնելու գործընթացը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Էկրանով ստեղնաշարերով պրոդուկտներ արտադրող ընկերությունները տեղեկացնում են, որ նշանի ավելացումը մեծ աշխատանք չի պահանջում և ծրագրերում ավելացնելը կախված է համակարգային ծածկագրերում այն ներառելու ժամկետից։ –0–