USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ներկայացվել է աշխարհի ամենափոքր ֆլեշ կրիչը` 1 ՏԲ հիշողությամբ

10.01.2018, 14:47
Լաս Վեգասում անցկացվող միջազգային համակարգչային ցուցահանդեսում ներկայացվել է աշխարհի ամենափոքր ֆլեշ կրիչը` 1 ՏԲ հիշողությամբ։
Ներկայացվել է աշխարհի ամենափոքր ֆլեշ կրիչը` 1 ՏԲ հիշողությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Լաս Վեգասում անցկացվող միջազգային համակարգչային ցուցահանդեսում ներկայացվել է աշխարհի ամենափոքր ֆլեշ կրիչը` 1 ՏԲ հիշողությամբ։

Ինչպես հայտնում է «Իզվեստիա» պարբերականը, ֆլեշ կրիչը մշակել է SanDisk ընկերությունը: Նորույթի երկարությունն ընդամենը մի քանի սանտիմետր է: Ստեղծողները նշել են, որ կրիչը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն համակարգիչների USB բնիկի համար, այլ նաև Android համակարգով աշխատող բջջային հեռախոսների վրա: Դա հնարավոր է դարձել USB-C տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ: 

Կրիչը նման ծավալի հիշողություն ունեցող ամենափոքր սարքն է:  SanDisk-ի մյուս տեխնիկական առանձնահատկությունները որոշել են դեռ չբացահայտել: 

Ընկերությունից նաև չեն հայտնել, թե երբ ու ինչ գնով սարքը կհայտնվի խանութներում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է աշխարհի ամենափոքր բջջային հեռախոսը, որի երկարությունն ընդամենը 47 մմ է, իսկ քաշը` 12գ: Այդ հեռախոսը կվաճառվի 40 դոլարով:-0-