USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սթիվ Ջոբսի նպատակն արհեստական ուղեղ ստեղծելն էր. փորձագետներ

10.12.2013, 12:07
ՌԻԱ Նովոստիի «Գիտական երկուշաբթի» նախագծի շրջանակում ցուցադրված` Ջոմբսի «կորած» հարցազրույցից հետո փորձագետները կարծիք են հայտնել, որ Սթիվ Ջոբսը հանճար էր, ով արհեստական ուղեղ ստեղծելու նպատակ էր սրել իր առջև, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Սթիվ Ջոբսի նպատակն արհեստական ուղեղ ստեղծելն էր. փորձագետներ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԻԱ Նովոստիի «Գիտական երկուշաբթի» նախագծի շրջանակում ցուցադրված` Ջոմբսի «կորած» հարցազրույցից հետո փորձագետները կարծիք են հայտնել, որ Սթիվ Ջոբսը հանճար էր, ով արհեստական ուղեղ ստեղծելու նպատակ էր սրել իր առջև, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Կորած» հարցազրույցը ձայնագրվել է 1995 թվականին, այդ ժամանակ Ջոբսը ստեղծել էր Apple ընկերությունը, ազատվել էր ընկերությունից և հասցրել էր ստեղծել ևս մեկ ընկերություն` NeXT–ը։ Մեկ տարի անց նա վերադարձել էր Apple, էապես վերակազմավորել ընկերությունը, ազատել բազմաթիվ աշխատակիցների, փակել «ավելորդ» ուղղությունները և ապահովել դրան հաջողությունը, որը մենք տեսնում ենք այսօր։

ՀԱՆՃԱՐԵՂ ՆԿԱՐԻՉ


ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետի նեյրոֆիզիոլոգիայի և նեյրոինտերֆեյսների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կապլանը կարծում է, որ Ջոբսն ուներ հանճարեղ նկարչի ընդունակություններ, թեև նա որևէ հատուկ բան չի հայտնագործել։ Այդ մասին են վկայում նրա երկու առանձնահատկությունները, կարծում է փորձագետը։ Ոչ բոլոր մարդկանց է հաջողվում իրագործել ունեցած ընդունակություննեը, իսկ դրան ձգտելու համար պետք է մոլագար լինել։ Ջոբսն այդպիսին էր, և նրան հաջողվեց իրագործել իր ընդունակությունները, կարծում է Կապլանը։

Երկրորդ պայմանն այն է, որ իսկական ստեղծագործությունը չի կարող ծնվել առանց տառապանքի, կարծում է փորձագետը։

«Հակառակ հոսանքի հետ բախման ժամանակ, երբ մարդը ցանկանում է ապացուցել, որ ինքը ճիշտ է, պետք է մի լավ տառապանքի միջով անցնի»,– ասաց Կապլանը։

ԳԵՐԽՆԴԻՐ

Նպատակը, որ իր առջև դնում էր Ջոբսը, կարծում է Կապլանը, մարդուն ինտուիտիվ մակարդակում հասկանալ կարողացող սարքեր ստեղծելն էր։ Ներկայում տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, որ մենք շատ ենք մոտեցել այդ գաղափարի մարմնավորմանը, կարծում է փորձագետը։ Նա նկատի ունի ուղեղ–համակարգիչ ինտերֆեյսի ուղղությամբ գիտնականների աշխատանքը, որը թույլ կտա մարդուն ազդանշաններ ուղարկել համակարգչին`կառավարելով իր ուղեղի տարբեր հատվածների ակտիվությունը։ Ուղեղի նեյրոնների ակտիվությունն այդ ինտերֆեյսում հաշվարկում է էլեկտրաէնցեֆալոգրաֆը։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Կրուտսկիխը Ջոբսի գործողություններում մեկ այլ գերխնդիր է տեսնում։ Փորձագետը կարծում է, որ Ջոբսը ցանկանում էր արհեստական ինտելեկտ ստեղծել։ Կապի ժամանակակից միջոցները, այդ թվում, iPhone–ները, կարող են հսկայական թվով տվյալներ հավաքել` տիրոջ բոլոր նամակները, բոլոր զանգերը, ամբողջ տեղեկությունը։ Վերջին iPhone–ը նույնիսկ իր տիրոջ մատնահետքն է հանում, նշեց փորձագետը։ Այդ բոլոր տվյալների հավաքումը, կարծում է նա, պետք է դրանց վերլուծության ալգորիթմեր ստեղծելու համար։

«Անօգուտ է հավաքել այդ բոլոր տվյալները, եթե չկա մի բան, որ դրանք համակարգում է»,– ասել է Կրուտսկիխը։

Դրա համար, նրա կարծիքով, Apple–ը ստեղծել է իր հսկայական հաշվիչ կենտրոնը և գնել Siri ընկերությունը, որն առևտրայնացրել է Սթենֆորդի հետազոտական ինստիտուտի Արհեստական ինտելեկտի կենտրոնի արդյունքների հիման վրա ստեղծված ձայնի տարբերակման տեխնոլոգիաները։ Այդ մշակումների հակառակ կողմը` հեռահաղորդակցման ժամանակակից միջոցների օգտագործողներին ամբողջապես հետևելու հնարավորությունն է, նախազգուշացրել է փորձագետը։ -0-