USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանում կներկայացվեն «CyArk 500 մարտահրավեր» նախագծի աշխատանքները

16.01.2015, 18:01
Պատանի մասնագետներն ուրբաթ Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կներկայացնեն Գեղարդի վանքի եռաչափ սկանավորված տարբերակը, հաղորդում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Երևանում կներկայացվեն «CyArk 500 մարտահրավեր» նախագծի աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Պատանի մասնագետներն ուրբաթ Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կներկայացնեն Գեղարդի վանքի եռաչափ սկանավորված տարբերակը, հաղորդում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

«12 «Թումո» անդամներ հունվարի 8-16-ը մասնակցել են Թումոյում անցկացվող CyArk նախագծին, որը միտում ունի լազերային սկանավորման միջոցով պահպանել պատմաշակութային ժառանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

CyArk 500 մարտահրավեր նախագիծը շարժում է, որը հավաքագրում է 500 մշակութային կոթողներ 5 տարիների ընթացքում:

«Սա Հայաստանի հետ միջազգային համագործակցություն է ներգրավելու և կրթելու երիտասարդներին մասնակցելու նմանատիպ նախագծերի», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011 թ.–ի օգոստոսին։ Կենտրոնում ՏՏ ոլորտում անվճար ուսում են ստանում 12–18 տարեկան պատանիները։ Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ պատանիներին առաջատար տեխնոլոգիաներին, ինչպես նաև հնարավորություն տրամադրել ՏՏ ոլորտի խորացված ուսումնասիրման համար։

Կենտրոնի բացվելուց հետո այնտեղ ուսում է ստացել ավելի քան 10 հազար մարդ։ 2013 թ.–ին ՀՀ ԿԲ–ի աջակցությամբ «Թումո» կենտրոն է բացվել Դիլիջանում, շուտով նախատեսվում է Թումոյի ստորաբաժանում բացել նաև Ստեփանակերտում։–0–