USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս է գործարկում

26.07.2017, 15:12
«Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է ողջ աշխարհում Kaspersky Free անվճար հակավիրուսի գլոբալ գործարկման մասին:
«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է ողջ աշխարհում Kaspersky Free անվճար հակավիրուսի գլոբալ գործարկման մասին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, այս մասին նշվում է ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկու բլոգում։ 

Նրա խոսքով, անվճար հակավիրուսը չի մրցակցի վճարովի տարբերակների հետ, վճարովի տարբերակն առանձնանում է մի շարք լրացուցիչ գործառույթներով։

«Կան զգալի թվով օգտատերեր, ովքեր չունեն 2000 ռուբլի պրեմիում կարգի պաշտպանության համար, ինչի պատճառով նրանք ստիպված են խոցելի ծրագրեր տեղադրել և անգամ օգտվել ակտիվորեն պարտադրվող  Microsoft Windows Defender–ից», – նշել է Կասպերսկին։

Նա ավելացրել է, որ անվճար տարբերակից օգտվողների թվի ավելացումը դրական է ազդում բոլոր օգտատերերի համար պաշտպանության որակի վրա big data–ի ընդլայնման հաշվին տեխնոլոգիական մեքենայացված ուսուցման համար: Այս հանգամանքը փաստարկ է անվճար հակավիրուսի գլոբալ ներդրման օգտին։

Անցած տարի իրականացվել է պրոդուկտի փորձնական մշակում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Չինաստանը, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան։ Անվճար հակավիրուսը, Կասպերսկու  խոսքով, «տարածվել է մի քանի միլիոն օրինակով» ։ -0-