USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում Volterman խելացի դրամապանակներ կարտադրվեն

22.09.2017, 16:31
Հայաստանում խելացի դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
Հայաստանում Volterman խելացի դրամապանակներ կարտադրվեն

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խելացի դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար, կառավարության նիստում ուրբաթ ասաց ՀՀ տնտեսության զարգացման և ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Հայաստանի կառավարությունը ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ «Էրա Տեքնոլոջիս» ընկերությանը (ապրանքանիշ Volterman) տրամադրել է թույլտվություն «Ալյանս» Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու համար։ Արտադրությունը կտեղակայվի 1 հազար ք. մ. տարածքի վրա` հինգ տարի ժամկետով։ Ընկերությունը կզբաղվի «խելացի դրամապանակի» (Smart Wallet) արտադրությամբ։

«Այս կազմակերպությունն արդեն հայտնի է հայկական շուկային և նպատակ ունի սկսել խելացի դրամապանակի (Volterman ապրանքանիշ) արտադրություն։ Նախատեսվում է, որ գործունեության առաջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն արտադրության մեջ կներդնի 2,3 մլն դոլար», – ասած Մելքոնյանը։ 

Փոխնախարարը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ, որոնց թիվը հետագայում կհասցվի 50–ի։

Նրա խոսքով, ընկերությունը նախատեսում է, հիմնականում, զբաղվել արտադրանքի արտահանմամբ։ Արտադրության առաջին տարում` 2018 թվականին, արտահանման ծավալները նախատեսվում է հասցնել մինչև 0,5 մլն դոլարի` հետագայում ավելացնելով մինչև 2 մլն դոլարի։

Կառավարության նախագծի մեջ արտահանման հիմնական երկրների թվում են ԱՄՆ–ն, Կանադան, Սինգապուրը, Ավստրալիան և այլն։

Volterman սմարթ դրամապանակը համալրված է հինգ եզակի գործառույթներով. GPS–ը, որը հեշտությամբ օգնում է սեփականատիրոջը գտնել այն կամ գողության դեպքում իմանալ, որտեղ է այն գտնվում`անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է այն։ Դրամապանակն ունի նաև «lost mode» ֆունկցիա, որն իրենից ներկայացնում է ներկառուցված տեսախցիկ, որը կարող է լուսանկարել գողին և նկարը ուղարկել սեփականատիրոջ հեռախոսին։

Volterman–ն ունի նաև «Bluetooth alarm» ծանուցման ֆունկցիան, որը սինքրոնիզացվում է սեփականատիրոջ հեռախոսի հետ և ձայնային ազդանշաններ ուղարկում, եթե դրամապանակի և սեփականատիրոջ միջև հեռավորությունն ավելանում է։ Դրամապանակում գործում է նաև «power bank» ֆունկցիան, որը թույլ է տալիս լիցքավորել հեռախոսը և ուրիշ սարքավորումներ։ Volterman–ը նաև թուլ է տալիս հեռախոսն ապահովել ինտերնետով «Wi-Fi hotspot» ֆունկցիայի շնորհիվ։ –0–