3M ընկերությունը արծաթից պատրաստված սենսորային էկրաններ է մշակել
26.12.2013,
12:29
3M ամերիկյան ընկերությունը և Cambrios Technologies–ը համատեղ սենսորային թաղանթ–էկրանների արտադրության տեխնոլոգիա են մշակել` արծաթե նանոմետաղալարերի հիման վրա, գրում է digit.ru–ն`հղում անելով 3M–ի հաղորդագրություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 3M ամերիկյան ընկերությունը և Cambrios Technologies–ը համատեղ սենսորային թաղանթ–էկրանների արտադրության տեխնոլոգիա են մշակել` արծաթե նանոմետաղալարերի հիման վրա, գրում է digit.ru–ն`հղում անելով 3M–ի հաղորդագրություններին։
Արծաթե նանոմետաղալարերից պատրաստված էլեկտրամետաղալարի շերտը տարբերվում է բարձր ճկունությամբ, ինչը թույլ կտա դրանց հիման վրա ճկուն էկրաններ ստեղծել այն սարքերի համար, որոնց սենսորային էկրան է անհրաժեշտ։ Նյութի առավելությունը նաև կայանում է 89 տոկոս մակարդակում գտնվող թափանցելիությունը։
Ըստ 3M–ի տվյալների, այսօրվա դրությամբ սենսորային էկրանների արտադրողներն արդեն պատենտավորել են մի քանի կոնստրուկցիաներ` այդ տեխնոլոգիայի հիման վրա նախատեսված տարբեր սարքերի համար` սմարթֆոններից մինչև համակարգչային մոնիտորներ։
Արտադրության ծավալը նախատեսվում է 2014թ.–ին հասցնել ամսական սենսորային էկրանների մինչև 600 հազար քմ նիշի, այդ ցուցանիշում կընդգրկվեն նաև նոր էկրանները` արծաթե նանոմետաղալարերի հիման վրա։ –0–