USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

MDA կանադական ընկերությունը կմասնակցի հայկական առաջին հեռուստահեռարձակման արբանյակի արձակմանը

20.11.2012, 20:50
«MDA տեղեկատվական համակարգեր» կանադական ընկերությունը կմասնակցի կապի և հեռուստահեռարձակման հայկական առաջին արբանյակի գործարկմանը, հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի հրավերով Երևանում գտնվող ընկերության նախագահ Մագ Իսքանդերը:
MDA կանադական ընկերությունը կմասնակցի հայկական առաջին հեռուստահեռարձակման արբանյակի արձակմանը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «MDA տեղեկատվական համակարգեր» կանադական ընկերությունը կմասնակցի կապի և հեռուստահեռարձակման հայկական առաջին արբանյակի գործարկմանը, հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի հրավերով Երևանում գտնվող ընկերության նախագահ Մագ Իսքանդերը:

Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Գագիկ Բեգլարյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Իսքանդերը տեղեկացվել է հեռարձակվող արբանյակի գործարկման ուղղությամբ «Հայաստանի տիեզերական ծրագրի» մասին, որի շրջանակներում այսօր արդեն սկսվել է արբանյակի տեղակայման ուղեծրային դիրքի հաճախականությունների ռեսուրսի ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրությունը:

Բեգլարյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն իսկ Հեռահաղորդակցության միջազգային միություն է ներկայացրել ուղեծրային դիրքի Հայաստանի կողմից ամրագրման դիմումային փաստաթղթերը:

Իսքանդերն իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրում բազմակողմանի մասնակցություն ցուցաբերելու հարցում՝ մասնավորապես նշելով, որ ընկերությունը կարող է մասնակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր փուլերում, այդ թվում նաև հնարավոր ֆինանսավորման լուծումներ գտնելու հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը  պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցության զարգացման աշխատանքները և մոտ ապագայում կազմակերպել մասնագետների հանդիպում` ՀՀ տիեզերական ծրագրի իրականացման գործնական քայլեր մշակելու համար: --0--