USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

X-TECH հայկական ընկերությունը կարող է իր ՏՏ նախագիծն առաջարկել Թբիլիսիի իշխանություններին

26.11.2012, 15:30
X-TECH հայկական ընկերությունը կարող է իր CityBugs ՏՏ նախագիծն առաջարկել Թբիլիսիի իշխանություններին, երկուշաբթի ասաց ընկերության ղեկավար Արման Աթոյանը:
X-TECH հայկական ընկերությունը կարող է իր ՏՏ նախագիծն առաջարկել Թբիլիսիի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. X-TECH հայկական ընկերությունը կարող է իր CityBugs ՏՏ նախագիծն առաջարկել Թբիլիսիի իշխանություններին, երկուշաբթի ասաց ընկերության ղեկավար Արման Աթոյանը:
 
Վերջերս ընկերության կողմից գործարկած citybugs.am նախագիծը թույլ է տալիս քաղաքացիներին տեղեկացնել Երևանում առկա խնդիրների մասին՝ տեղադրված քարտեզի վրա նշումներ թողնելով, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր բեռնել:

Կայքը երկու մրցանակ է ստացել նոյեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացած «GITI-2012» մրցույթի ժամանակ՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում:

«Մենք պատրաստ ենք Թբիլիսիի համար առաջարկել նախագիծը: Դա թույլ կտա քաղաքի քաղաքապետարանին առկա խնդիրների մասին տեղեկություն ստանալ քաղաքացիներից»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Աթոյանը:

Սակայն, ըստ նրա՝ անհրաժեշտ է սպասել, քանի դեռ պարզություն կմտցվի Վրաստանի առկա իրավիճակում՝ այնտեղ անցած խորհրդարանական ընտրություններից հետո:

«Մենք վերցրել ենք անհրաժեշտ կոնտակտները և կփորձենք դիմել ավելի ուշ»,- ասաց Աթոյանը:  -0-