USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Անվճար բջջային ներդիրներն արագ են լիցքաթափում մարտկոցները. ուսումնասիրություն

21.03.2012, 13:46
Անվճար բջջային ներդիրները, որոնք օգտատերին երրորդ անձի գովազդ են ցուցադրում, զգալիորեն ավելի շատ էներգիա են ծախսում և ավելի շուտ են լիցքաթափում մարտկոցները, հաղորդում է  BBC-ին՝ հղում անելով նոր ուսումնասիրությանը:
Անվճար բջջային ներդիրներն արագ են լիցքաթափում մարտկոցները. ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Անվճար բջջային ներդիրները, որոնք օգտատերին երրորդ անձի գովազդ են ցուցադրում, զգալիորեն ավելի շատ էներգիա են ծախսում և ավելի շուտ են լիցքաթափում մարտկոցները, հաղորդում է  BBC-ին՝ հղում անելով նոր ուսումնասիրությանը:

Փորձագետները հետևել են, թե ինչպես են էներգիա ծախսում Android և Windows Phone-ի համար մի քանի ներդիրներ: Արդյունքների համաձայն` առանձին դեպքերում մինչև 75 տոկոս էներգիա է ծախսվում գովազդի ցուցադրման համար: Օրինակ՝ Angry Birds հայտնի խաղի դեպքում էներգիայի ընդհանուր օգտագործման միայն 20 տոկոսն է ծախսվում խաղի համար: Էներգիայի ևս 45 տոկոսը ծախսվում է օգտատերի գտնվելու վայրը որոշելու համար, ինչն իր հերթին թույլ է տալիս խաղացողին ցուցադրել նպատակային գովազդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաշվետվության հեղինակ Աբխինավ Պատակը BBC-ին ասել է, որ հարկ է, որ մշակողները արկար մտածեն իրենց ներդիրներում կողմնակի ծառայություններ տեղադրելիս: -0-