USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Tesla-ի բաժնետերերը Իլոն Մասկի համար հաստատել են 1 տրիլիոն դոլարի չափով փոխհատուցման փաթեթը

10.11.2025, 13:09
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ստացել է ռեկորդային աշխատավարձային փաթեթ, որը կարող է արժենալ գրեթե 1 տրիլիոն դոլար։ Այն կարող է Մասկին դարձնել առաջին տրիլիոնատերը
Tesla-ի բաժնետերերը Իլոն Մասկի համար հաստատել են  1 տրիլիոն դոլարի չափով   փոխհատուցման փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Tesla-ի բաժնետերերը հաստատել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի համար ռեկորդային փոխհատուցման փաթեթ, որը կարող է հասնել գրեթե 1 տրիլիոն դոլարի:

Աննախադեպ առաջարկին հինգշաբթի կայացած տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ կողմ են քվեարակել Tesla-ի բաժնետերերի մոտ 75%-ը: Այս մասին գրում է   BBC-ն:

Մասկը պարտավորվում է առաջիկա 10 տարիների ընթացքում ընկերության շուկայի կապիտալիզացիան 1.4 տրիլիոն դոլարից հասցնել 8.5 տրիլիոն դոլարի, ինչպես նաև առևտրային շահագործման մեջ դնել 1 մլն Tesla Robotaxi ինքնագնաց մեքենաներ։

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, պարզապես Tesla-ի ապագայի նոր գլուխ չէ, այլ միանգամայն նոր գիրք։ Մյուս բաժնետերերի ժողովները ձանձրալի են, բայց մերը՝ պայթուցիկ։ Սա հիանալի է», - ասել է Մասկը Տեխաս նահանգի Օսթինում կայացած հանդիպման ժամանակ։

Հաստատված փաթեթը նախատեսված է Մասկին Tesla-ում պահելու առնվազն 7.5 տարի։ Փաթեթը նրան թույլ կտա իր բաժնեմասը ընկերությունում 12%-ից մեծացնել մինչև 25%։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ հղում անելով CNN-ին, ծրագրի իրականացումը Մասկին կարող է դարձնել պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։ Հոկտեմբերի սկզբին գործարարն արդեն դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 մլրդ դոլարի։

Մասկն ակնարկել է, որ կարող է լքել Tesla-ն, եթե իր բաժնեմասը բավականաչափ չմեծանա, որն իրեն թույլ կտա ձևավորել ընկերության ապագան։

 Ավելի վաղ   Tesla ընկերության տնօրենների խորհուրդը հայտնել էր, որ Իլոն Մասկը կարող է հեռանալ պաշտոնից, եթե ներդրողները մերժեն նրա գրեթե մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթը։