USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Իսպանիայում կբացվի «Թումո» կենտրոն

01.04.2025, 10:58
Թումոն հասավ Իսպանիա
Իսպանիայում կբացվի «Թումո» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2026-ին պաշտոնապես կբացվի Թումո Բիլբաո-Բիսկայան` Իսպանիայում առաջին կենտրոնը։ 

«Եվս մեկ կետ Թումո աշխարհի քարտեզի վրա. 2026-ին պաշտոնապես կբացվի Թումո Բիլբաո-Բիսկայան` Իսպանիայում մեր առաջին կենտրոնը: Օրերս Բիլբաոյում մեր ղեկավարները՝ գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ու զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, la Caixa հիմնադրամը, քաղաքի և Բիսկայա մարզի ղեկավարները պաշտոնապես հայտարարեցին քաղաքում Թումո կենտրոնի հիմնադրման մասին», – նշվում է TUMO Center for Creative Technologies–ի Facebook–յան էջում։

Թումոյի կենտրոնը գտնվելու է խորհրդանշական Azkuna Zentroa-ում, որը կառուցվել է 1909-ին որպես գինու պահեստ, իսկ հետագայում դարձել Բիլբաոյի ամենանշանավոր մշակութային կենտրոնը դիզայներ Ֆիլիպ Ստարկի նախագծի շնորհիվ։ 

Թումո Բիլբաո-Բիսկայան շաբաթական կընդունի 1,500 ուսանողի և նրանց համար կստեղծի յուրահատուկ կրթական փորձառություն տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտերում: