USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ–ում կապի ոլորտում հասույթը 5 ամսում աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի

09.07.2025, 14:18
Այս տարվա մայիսին այս ոլորտի հասույթը կազմել է 13,989.2 միլիոն դրամ՝ նախորդ տարվա մայիսի համեմատ աճելով 1.4%-ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 1.7%-ով
ՀՀ–ում կապի ոլորտում հասույթը 5 ամսում աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հեռուստառադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդակցության գործունեության ոլորտում 2025 թվականի հունվար-մայիսին ստացված հասույթը կազմել են 68,485.4 միլիոն դրամ, ինչը 1.1%-ով ավելի է 2024 թվականի հունվար-մայիսի համեմատ։ Այս մասին հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, այս տարվա մայիսին այս ոլորտի հասույթը կազմել է 13,989.2 միլիոն դրամ՝ նախորդ տարվա մայիսի համեմատ աճելով 1.4%-ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 1.7%-ով։

Նշված գումարից հեռահաղորդակցության ոլորտում ընթացիկ տարվա հինգ ամիսների հասույթը կազմել է 63,780.3 միլիոն դրամ (2024 թվականի հինգ ամիսների համեմատ աճել է 1.7%-ով), հեռուստատեսային ծրագրերի ստեղծման և հեռարձակման գծով՝ 4,007.3 միլիոն դրամ (4.9%-ի անկում), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 697.8 միլիոն դրամ (11%-ի անկում)։