USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ բջջային և ինտերնետ կապի օպերատորները այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 20.4 մլրդ դրամի հարկ

28.07.2025, 14:15
ՀՀ խոշոր բջջային և ինտերնետ կապի օպերատորները 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 20 մլրդ 437.6 միլիոն դրամի հարկ
ՀՀ բջջային և ինտերնետ կապի օպերատորները այս տարվա առաջին կիսամյակում  վճարել են 20.4 մլրդ դրամի հարկ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի խոշոր բջջային և ինտերնետ օպերատորները 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 20 մլրդ 437.6 միլիոն դրամի հարկ։ Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի տվյալները։

Չորս օպերատորների՝ Viva Armenia-ի, Team Telecom Armenia-ի, Ucom-ի և GNC-Alfa-ի (Rostelecom ապրանքանիշ) կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքագրված միջոցները կազմել են 20 մլրդ 271.5 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 166.14 մլն դրամ։

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, հեռահաղորդակցության օպերատորների շարքում ամենաբարձր դիրքը զբաղեցրել է «Վիվա Արմենիան» (11-րդ տեղ). նրա վճարումները կազմել են ավելի քան 10,45 մլրդ դրամ: «Տելեկոմ Արմենիան» 37-րդ տեղում է՝ ավելի քան 4,59 մլրդ դրամ ցուցանիշով:

Հաշվետու ժամանակահատվածում Ucom-ը պետական բյուջե է փոխանցել 4.58 մլրդ դրամ (38-րդ տեղ), իսկ GNC-ALFA-ն (ապրանքանիշը՝ OVIO, նախկինում՝ Rostelecom)՝ 809.1 մլն դրամ (219-րդ տեղ):

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էր տվել GNC-Alfa-ի (OVIO ապրանքանիշ) կանոնադրական կապիտալի 100% բաժնետոմսերի վաճառքը՝ Viva Armenia-ին։ Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկ վճարողները 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են փոխանցել ավելի քան 986 մլրդ դրամի հարկեր և մաքսային վճարներ։ Ցուցակը գլխավորում է Mobile Center Art ընկերությունը (վճարումները կազմել են 32,9 մլրդ դրամ), երկրորդ տեղում է Grand Tobacco-ն (30,46 մլրդ դրամ), երրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիան» (28 մլրդ դրամ)։ ($1 - 383,94 դրամ)