USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

«Եթե ցանկանում եք նոր տաղանդներ ներգրավել Եվրոպայում, Հայաստանից լավ վայր չեք գտնի»․ Microchip Technology–ն նոր գրասենյակ է բացել Երևանում

04.03.2025, 13:24
Երկուշաբթի Երևանում տեղի ունեցավ Microchip Technology ամերիկյան ընկերության գրասենյակի հանդիսավոր բացումը
«Եթե ցանկանում եք նոր տաղանդներ ներգրավել Եվրոպայում, Հայաստանից լավ վայր չեք գտնի»․ Microchip Technology–ն նոր գրասենյակ է բացել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Երկուշաբթի Երևանում տեղի ունեցավ Microchip Technology ամերիկյան ընկերության գրասենյակի հանդիսավոր բացումը։ Ընկերության մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների համար լուծումների գծոփոխնախագահ Շաքիլ Փիրան լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը Հայաստանում գործում է 2020 թվականից, երբ սկսվեց համագործակցությունը հայկական Instigate ընկերության հետ

Ընկերության ծրագրային ապահովման և ինժեներական լուծումների մշակման ավագ տնօրեն Ռաջիվ Ջարայամանն իր հերթին հայտարարեց. «Եթե դուք ցանկանում եք նոր տաղանդներ ներգրավել Եվրոպայում, ապա Հայաստանից լավ վայր չեք գտնի»։ Այսպես 2023 թվականի մարտին Microchip Technology-ն որոշում է կայացրել սկսել բանակցություններ Instigate-ի հետ այս բիզնեսի փաստացի ձեռքբերման վերաբերյալ»։

Նա հավելեց, որ ընկերությունը իր ներկայությունը կպահպանի ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր հերթին կարևորեց այն փաստը, որ նման խոշոր ընկերություն Հայաստանում բացում է իր գրասենյակը։

«Պետք է նշեմ, որ այն փաստը, որ նման ընկերություններ, ինչպիսին է Microchip-ը, բացում են իրենց գրասենյակները մեր երկրում, վկայում է այն մասին, որ Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու մեր քաղաքականությունն արդյունքներ է տալիս», – նշեց նախարարը։

Նրա խոսքով, Microchip Technology-ի հետ համագործակցությունն ունի փոխշահավետ բնույթ։

«Առաջին հերթին շահում է պետությունը, քանի որ սա դրական ազդեցություն է ունենում մեր տնտեսության զարգացման վրա, ստեղծվում են նոր աշխատատեղեր, և ես արդեն գիտեմ, որ ներգրավվել են 65 աշխատակից։ Միևնույն ժամանակ, սա շահավետ է անդրազգային ընկերության համար նոր տաղանդներ ներգրավելու և արտադրական ու հետազոտական հնարավորությունները ընդլայնելու տեսանկյունից։ Երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը լինելու է շարունակական», – ասաց Հայրապետյանը։