USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Աներևակայելի ծառայությունը կկենդանացնի ցանկացած պատկեր

12.08.2016, 13:07
Պրոֆեսիոնալ լուսանկարիչ և նկարիչ Թրոյ Պլոտան ստեղծել է Plota Graph Pro ծառայությունը, որը լուսանկարներին «շունչ է տալիս»:
Աներևակայելի ծառայությունը կկենդանացնի ցանկացած պատկեր

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պրոֆեսիոնալ լուսանկարիչ և նկարիչ Թրոյ Պլոտան ստեղծել է Plota Graph Pro ծառայությունը, որը լուսանկարներին «շունչ է տալիս»: Ստատիկ լուսանկարը վերածվում է GIF պատկերի կամ մի քանի վայրկյանանոց տեսանյութի, հաղորդում է hi-tech.mail.ru-ն:

Ասես իրական լինեն

Ծառայությունն օգտագործում է ալգորիթմներ, որոնք յուրահատուկ ձևով կերպափոխում են պատկերները: Արդյունքում ամպերը շարժվում են, շողք է ընկնում, ծառերի տերևները շարժվում են, ալիքները փարվում են ափին:

Ծառայությունից օգտվելը բավական պարզ է` պետք է միայն ընտրել կիրառվելիք ցանցի տեսակը և անհրաժեշտության դեպքում նշել լրացուցիչ պարամետրերը: Մշակման արդյունքը կարելի է պահպանել GIF, MP4 և MOV ձևաչափերով:

Ծառայությունը էժան չէ. նույնիսկ թողարկման օրվա պատվին հայտարարված զեղչով ծառայությունը հասանելի է դառնում 299 դոլարով (մոտ 20 հազար ռուբլի): Սակայն այլ բաժանորդների աշխատանքները կարելի է դիտել բոլորովին անվճար: -0-