USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

Յանդեքսի ծրագրավորման դպրոցն իր դռները կբացի Վանաձորում

19.01.2017, 15:47
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:  

Յանդեքսի ծրագրավորման դպրոցն իր դռները կբացի Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:

Ինչպես հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մամուլի քարտուղար Ռուզան Ապրեսյանը, ծրագրավորման դպրոցի` Յանդեքս ընկերության և  EIF–ի համատեղ կրթական նախագծի պաշտոնական բացումը կկայանա ուրբաթ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

 «Թեստի արդյունքներով,  140 հավակնորդներից ընտրվել են 28 դպրոցականներ։ Դասընթացի տևողությունը մեկ տարի է, որի ընթացքում դպրոցականները կուսումնասիրեն Python–ի հիմքերը։ Առաջին կես տարին նրանք կստանան տեսական գիտելիքներ, իսկ այնուհետև կամրապնդեն դրանք պրակտիկայում և կփորձեն ուժերը ոչ մեծ նախագծերում»,– ասաց Ապրեսյանը։

Ծրագրավորման դպրոցի ուսումն անվճար է։ Դասընթացը մշակված է Յանդեքսի տվյալների բազայի վերլուծության դպրոցում և նախատեսված է 9-11–րդ դասարանի աշակերտների համար, ովքեր հետաքրքրվում են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Պարապմունքները կանցկացվեն շաբաթը երկու անգամ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Յուրաքանչյուր դասից հետո կատարվում են պրակտիկ առաջադրանքներ։

Դպրոցում կգործեն 14–ական մարդուց բաղկացած երկու խմբեր, դասախոսները տեղի մասնագետներ են, ովքեր նախապատրաստվել են Յանդեքս ընկերությունում։ «Դա առայժմ փորձնական ծրագիր է, բայց ենթադրվում է, որ շարունակական կլինի»,– ասաց Ապրեսյանը։

-0-