USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Yandex.Տաքսին և Uber–ը միավորվում են մեկ ընկերության մեջ

13.07.2017, 19:33
Նոր ընկերությունն իր մեջ կմիավորի Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում Yandex-ի նոր ծառայություններն ու բիզնեսները:
Yandex.Տաքսին և Uber–ը միավորվում են մեկ ընկերության մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նոր ընկերությունն իր մեջ կմիավորի Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում Yandex-ի նոր ծառայություններն ու բիզնեսները. Yandex.Տաքսին և Uber–ը։ Այս մասին Yandex–ի բլոգում գրել է ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

«Տաքսիների նկատմամբ պահանջարկն անընդհատ աճում է, մենք այդ գործընթացի ականատեսն ենք։ Մեր նպատակն է` ստեղծել հարթակ, հարմարություններ և հասանելիություն, որը համադրելի կլինի ինչպես  անձնական մեքենաների, այնպես էլ հասարակական տրանսպորտի հետ», - գրել է Խուդավերդյանը։

Նրա խոսքով, ուղևորությունների պատվերներ կատարելու համար առաջվա պես հասանելի կլինեն երկու հավելվածները`Yandex Տաքսին և Uber–ը։ Դա նրանք հնարավորություն կտա մեկ հարթակում պատվերներ ստանալ ինչպես էլ Yandex Տաքսից, այնպես էլ Uber–ից։

«Uber–ն ու  Yandex–ը որոշում են կայացրել նոր ընկերությունում կատարել, համապատասխանաբար, 225 միլիոն և 100 միլիոն դոլարի ներդրումներ` գնահատելով միավորված ընկերությունը 3.725 մլրդ դոլար։ Ընկերությունը 59.3%–ով կպատկանի Yandex–ին, իսկ 36.6% -ով`Uber–ին,  4.1% -ով` միավորված ընկերության աշխատակիցներին։ Մեր թիմերը կմիավորվեն։ Ես դառնում եմ միավորված ընկերության գործադիր տնօրեն», - գրել է նա:

2016 թ–ի հուլիսի 1-ին Yandex.Տաքսի ծառայությունը սկսել է աշխատել Երևանում։ Հունիսի կեսերին Yandex.Տաքսիի` հայկական շուկա մտնելու արված հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց ինչպես համանման ծառայություններ մատուցող, այնպես էլ սովորական տաքսիների շրջանում: Վերջիններս նույնիսկ մի քանի բողոքի ակցիաներ են անցկացրել, նշելով, որ այդպիսի ծառայությունների ներդրման հետևանքով շուկայում անհավասար մրցակցային դաշտ է ստեղծվում լիցենզավորման և հարկերի հավաքագրման տեսանկյունից:

Yandex.Տաքսի ծառայությունն իր գործունեությունը սկսել է  2011 թ–ին Yandex.Տաքսին գործում է 6 երկրների 108 խոշոր քաղաքներում. Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Բելառուսում։ Ծառայությանը միացած են մոտավորապես 195 հազար ակտիվ վարորդներ։-0-