USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

Յանդեքս.Փողեր–ը պատմել է Հայաստանի բնակիչների` սոցցանցերում կատարած ծախսերի մասին

30.06.2017, 15:08
Յանդեքս.Փողեր–ն ուսումնասիրել է, թե որքան են ծախսում Հայաստանի բնակիչները սոցցանցերում պրեմիում–գրառումների, նվերների և վճարովի այլ օպցիաների վրա։
Յանդեքս.Փողեր–ը պատմել է Հայաստանի բնակիչների` սոցցանցերում կատարած ծախսերի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Յանդեքս.Փողեր–ն ուսումնասիրել է, թե որքան են ծախսում Հայաստանի բնակիչները սոցցանցերում պրեմիում–գրառումների, նվերների և վճարովի այլ օպցիաների վրա։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել Երևանից, Գյումրուց, Վանաձորից, Աբովյանից, Հրազդանից, Գորիսից, Կապանից և երկրի այլ քաղաքներից կատարած օգտատիրական վճարումները։

Վերջին կես տարվա ընթացքում օգտատերերն ընդհանուր առմամբ սոցցանցերում ժամանցի և շփման վրա ծախսել են գրեթե 15 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

«Հայաստանի բնակիչները գումարներ են ծախսում այնպիսի ռեսուրսներում, ինչպիսիք են` «ՎԿոնտակտե»–ն, «Мой Мир»–ը, «Живой Журнал»–ը, «Օդնոկլասնիկի»–ն, «МирТесен»–ը, «Фотострана»–ն և Vichatter–ը։

Օգտատերերը սոցցանցերում ծախսում  են միջինը 1952 դրամ (4 դոլարից քիչ ավելի): Մեկ տարի առաջ այդ գումարը կազմում էր 1627 դրամ (3,4 դոլար):

Հայաստանի բնակիչները վճարում են խաղերի համար, նվերների, սմայլիկների, սրտիկների, գնահատականների, որոնք կարելի է դնել այլ օգտատերերին: Մարդիկ նաև վճարում են պրեմիում-էջերի համար, որոնք հայտնվում են թոփ-վարկանիշերում, «անտեսանելի» ռեժիմի, ինչպես նաև իրենց էջի այցելուներին տեսնելու համար: Կես տարվա ընթացքում յուրաքանչյուր օգտատեր միջինը 4 վճարում է կատարում:

Հետազոտության մեջ հաշվի են առնվել Հայաստանի բնակիչների 2017 թ-ի առաջին կեսին և մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում կատարած վճարումները: Օգտատերերը վճարել են էլեկտրոնային դրամապանակներից և իրենց կցված Յանդեքս.Փողեր բանկային քարտից:  

Mediascope-ի տվյալներով, 2017 թ-ին Յանդեքս.Փողեր դրամապանակն ամենատարածվածն է ռունետում: Օգտատերերը կարող են վճարել դրամապանակից ինտերնետում ապրաքների և ծառայությունների համար, նրան կցել մի քանի բանկային քարտև թողարկել պլաստիկ կամ վիրտուալ Mastercard:    

Այս տարեսկզբին Յանդեքս.Փողերում 30 մլն օգտատեր է եղել: 2017 թ-ի գարնանը ծառայությունը թողարկել 600 հազար պլաստիկ և 11 մլն վիրտուալ Յանդեքս.Փողեր քարտ: -0-