USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Yandex հավելվածում կներառվեն նաև տրոլեյբուսները

27.01.2025, 13:17
Yandex–ով հնարավոր կլինի հետևել ոչ միայն ավտոբուսներին, այլ նաև տրոլեյբուսներին
Yandex հավելվածում կներառվեն նաև տրոլեյբուսները

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Yandex հավելվածում նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները, հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Ինչպես զեկուցվել է խորհրդակցության ժամանակ, ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը: Դա հնարավորություն կտա դիտարկել, կառավարել երթերն ու դրանց միջակայքերը։ Հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգն առցանց ռեժիմով։