«Յանդեքսը» Google Play-ը «սպանող» է ստեղծել
01.10.2012,
16:05
Այսօր մշակողները Android-ներդիրների այլտընտրանքային Yandex.Store խանութի հասանելիություն կստանան։ Ներդիրների սեփական խանութը թույլ կտա «Յանդեքսին» շրջանցել Google Android սարքերում իրենց որոնման և նավիգացիոն սերվիսների մատակարարման սահմանափակումները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր մշակողները Android-ներդիրների այլտընտրանքային Yandex.Store խանութի հասանելիություն կստանան։ Ներդիրների սեփական խանութը թույլ կտա «Յանդեքսին» շրջանցել Google Android սարքերում իրենց որոնման և նավիգացիոն սերվիսների մատակարարման սահմանափակումները։
Ակնկալվում է, որ հոկտեմբերի 1–ին Yandex.Store–ը կբացվի «Յանդեքսի» մշակողների և գործընկերների համար, մինչդեռ Android–ի շարքային օգտագործողները կկարողանան դրանից օգտվել 2012 թվականի վերջին, հաղորդում է Сnews.ru–ն։
Խանութի բացման պաշտոնական հաղորդման մեջ «Յանդեքսն» իր խանութի մասին խոսում է որպես սարքերի արտադրողների համար պրոդուկտների փաթեթի ստեղծման ռազմավարական քայլ, որը կարող է միավորել «Յանդեքսի» հիմնական ծառայությունները` որոնում, նավիգացիա, «Յանդեքս.Դիսկ» ամպային ծառայությունը և Yandex.Shell գրաֆիկական թաղանթ (նախկին SPb Shell–ը, որը նա ձեռք է բերել 2011 թվականի ավարտին)։ Նույն հաղորդման մեջ որոնողականը դժգոհում է «սահմանափակող գործոնից», որը կարող է լինել վենդորների համար ներդիրների խանութը։
Հավաբանար, ներդիրների սեփական խանութը «Յանդեքսին» պետք է եկել որպես Գուգլի` իր հիմնական ծառայությունների մատուցման ժամանակ բազային սահմանափակումները շրջանցելու միջոց։ -0-