USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Wildberries ինտերնետային խանութի հարթակում գլոբալ խափանում է

14.03.2022, 11:45
Այսօր առավոտյան խոշոր խափանում է գրանցվել Wildberries հարթակում
Wildberries ինտերնետային խանութի հարթակում գլոբալ խափանում է

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան խոշոր խափանում է գրանցվել Wildberries հարթակում, գրում է Telecom Times ռեսուրսը։

Downdetector.ru–ի տվյալներով, խնդիրներ են գրանցվել ինտերնետային խանութի կայքում և բջջային հավելվածում։ Օգտատերերը բողոքում են, որ համակարգը չի ճանաչում անձնական էջերը, անհետացել են գնորդի անվան, առաքմանը հետևելու, ընթացիկ պատվերների մասին տվյալները։

Հարթակի հաճախորդներն ուղարկել են խափանումների մասին ավելի քան 2 հազար հաղորդագրություն, և նրանց թիվը շարունակում է աճել։

Խնդիրներ կան նաև մատակարարների անձնական էջերում, նրանց մեծ մասի մոտ հավելվածն ընդհանրապես չի աշխատում։

Wildberries–ի պաշտոնական Telegram ալիքում, որը նախատեսված է գործընկերների համար, հայտնվել է հաղորդագրություն ապրանքանիշի ներկայացուցիչներից. «Հարգելի գործընկերներ, մոտ ժամանակներում կվերականգնվի կայքի նորմալ աշխատանքը։ Իրականացվող աշխատանքների ավարտի ժամկետները դեռ պարզ չեն»։–0–