USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

«Web Ծիրան» IV փառատոնի հաղթող է դարձել «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը

01.04.2015, 19:53
«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթող է դարձել «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, հայտնում է VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը։
«Web Ծիրան» IV փառատոնի հաղթող է դարձել «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթող է դարձել «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, հայտնում է VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը։

«Ժյուրիի որոշմամբ` գլխավոր մրցանակը շնորհվել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմին։ Ժապավենի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Մրցանակը կազմել է 400 հազ. ՀՀ դրամ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Չորրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Դրա արդյունքներն ամփոփվեցին մարտի 26-ին՝ մեկ ամիս շարունակ դիտելով webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը: Ամսվա ընթացքում առցանց կինոփառատոնի ֆիլմերն ունեցել են 23 000 դիտում։

««WEB ԾԻՐԱՆ» համահայկական օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է ընձեռում սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց տաղանդը, գրավելու հանրության,  ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը և հետաքրքրությունը իրենց ստեղծագործությունների հանդեպ` ունենալով ինտերնետի հնարավորությունները որպես հիմնական գործիք»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Web Ծիրան» փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Web Ծիրան» առաջին փառատոնն անցկացվել է 2011 թվականի նոյեմբերի 15–ից դեկտեմբերի 25–ը։ -0-