«ՎԿոնտակտեի» աուդիոնվագարկիչի կոդում գովազդի հնարավորություն է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի Webtackles հանրության օգտատերերը աուդիոնվագարկիչի կոդում հայտնաբերել են ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ձայնային գովազդի վերարտադրման համար երաժշտություն լսելու ընթացքում։
Ինչպես նշում է newsru.com–ը, հղում անելով TJ–ին, դատելով կոդի պարունակությունից, գովազդը կարող է վերարտադրվել երգի ավարտից հետո։
Ավելի ուշ Chrome-հավելվածի` «Վկոնտակտե»–ի վերափոխման VkOpt մշակողները, ովքեր ուսումնասիրել էին կոդը, պարզաբանեցին, որ գովազդը կբեռնվի երգի նվագարկումից միայն տասը վայրկյան անց։
Ինչպես ենթադրում են մշակողները, այդպիսով գովազդը կարող է դրվել կոնկրետ երգերի վրա, սակայն ավելի կարևոր է այն, որ օգտատերերին չեն ստիպի գովազդ լսել երգերի արագ փոփոխության դեպքում։
Մեկնաբանելով նվագարկչում գտնված կոդի մասին տեղեկությունը` սոցցանցի մամուլի քարտուղար Եվգենի Կրասնիկովը հաստատել է, որ «ՎԿոնտակտե»–ն նոր տեսակի գովազդ է թեստավորում։ -0-