VivaCell ընկերությունը գնորդներին նվերներ է պատրաստել կանանց տոներին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell–MTS ընկերությունը կանանց տոներին ընդառաջ գնորդներին առաջարկում է 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում։
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, առաջարկը գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը (ներառյալ): Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:
«Y» սակագնային պլանով առաջարկվում է Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 5 ԳԲ ինտերնետ, 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր։
Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընկերությունից հայտնում են, որ «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
Բացի այդ, առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը:
VivaCell-MTS-ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարելի է միանալ նաև ընկերության էջին Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-