USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

VivaCell-MTS–ը կոչ է անում իր բաժանորդներին ավելի ուշադիր լինել խարդախությունների նկատամամբ

04.04.2016, 19:58
VivaCell-MTS բջջային օպերատորը կոչ է անում իր բաժանորդներին ավելի ուշադիր լինել հնարավոր խարդախությունների նկատմամբ։
VivaCell-MTS–ը կոչ է անում իր բաժանորդներին ավելի ուշադիր լինել խարդախությունների նկատամամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորը կոչ է անում իր բաժանորդներին ավելի ուշադիր լինել հնարավոր խարդախությունների նկատմամբ։

Ինչպես երկուշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, VivaCell-MTS–ը կոչ է անում իր բաժանորդներին հաշիվ չլիցքավորել կամ միջոցներ չփոխանցել անծանոթ բաժանորդներին ուղղակի սրտացավությունից։

«Չի բացառվում, որ նման օգնության խդրանքով դիմողները պարզապես զբաղվում են խարդախությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։ 

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-