VivaCell-MTS–ը բարեկարգել է հերթական տունն Արագածոտնի մարզում
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկրին ու հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը դարձյալ համախմբել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին:
Համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շինարարություն է ընթանում հանրապետության տարբեր մարզերում, գրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։
Բնակարանաշինության աշխատանքներն առաջնորդում են գործակցող ընկերությունների ղեկավարները՝ սեփական օրինակով արժևորելով կամավորության դերը: Տարբեր մասնագիտության տեր մարդկանց շարունակում է ոգևորել մեկ ուրիշին օգտակար լինելու ձգտումը: Այս անգամ շինաշխատանքները տարվել են Ավդալյանների բակում:
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող ընտանիքն ութ տարի առաջ սկսել է տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Վաղեմի երազանք մնացած տունը միայն վերջերս է սկսել ավարտուն տեսք ստանալ: Կամավորների թիմի հերթական առաջադրանքը եղել է կառուցածը խոնավությունից պաշտպանելը. իրականացվել են մայթերի բետոնացման աշխատանքներ:
Սարմենը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երկու երեխաների հետ ապրում է հայրական տանը: Այստեղ պայմանները բավարար չեն անգամ մեկ ընտանիքի համար: Փոքր բնակմակերեսի պատճառով եղբոր ամուսնության հարցը նույնիսկ չի քննարկվում: Երիտասարդ ընտանիքը մինչև տարեվերջ կտեղափոխվի նոր տուն՝ լուծելի դարձնելով նաև այդ հարցը:
«Մեր ընտանիքը գյուղում բնակվող, առավոտից իրիկուն հանգիստ ու դադար չունեցող ընտանիքներից մեկն է: Թվում է, թե դա բավարար պայման էր նպատակին հասնելու համար, բայց, երկար տարիներ աշխատելով, մենք կարողացանք միայն տան պատերը կառուցել ու ծածկն անել: Եթե չլիներ ձեր օգնությունը, մեր երազած տունը գուցե դեռ երկար ժամանակ կիսակառույց էլ կմնար»,- ասել է Սարմենը:
«Հպարտ եմ տեսնել, թե ինչպես են տարբեր մասնագիտության տեր մարդիկ համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցները կամավորական սկզբունքով աշխատանքներ են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, իրերն ու երևույթներն ընկալելու և գնահատելու՝ իր մոտեցումը: Ամեն մեկն անցել է կյանքի՝ իրարից միանգամայն տարբերվող ճանապարհներով: Մի հարցում, սակայն, բոլորին միավորում է ընդհանուրը՝ մեր հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը: Մենք համոզված ենք, որ այսպես է կառուցվում տուն ու երկիր», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Տուն կառուցելն ամենանվիրականն ու կարևորն նպատակն է ամեն ընտանիքի համար: Չորս պատերն ու ամուր տանիքը ոչ միայն կեցության վայր են, այլև ապագա կառուցելու հենակետ ու երազելու միջավայր: Կարծում եմ, որ մեր մեկնած օգնության ձեռքն ընդամենը այն ուժն է, որն ընտանիքին կանգնեցնում է ամուր հողի վրա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները հեշտությամբ են լուծում մնացած բոլոր խնդիրները»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի 10 մարզում իրականացվող ծրագիրը ոչ միայն երջանկության, այլև լավատեսության հնարավորություն է ստեղծել շատ ընտանիքների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը¦ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 650-ից ավելի ընտանիքների:–0–