USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՎիվաՍել-ՄՏՍ–ն օժանդակել է ավարտի հասցնել Արագածոտնի մարզի տներից մեկի կառուցումը

20.07.2017, 21:00
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին հաճելի անակնկալ մատուցեց. ընտանիքը տեղեկացավ, որ ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում:
ՎիվաՍել-ՄՏՍ–ն օժանդակել է ավարտի հասցնել Արագածոտնի մարզի տներից մեկի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին հաճելի անակնկալ մատուցեց. ընտանիքը տեղեկացավ, որ ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում:

Ինչպես հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, ընտանիքը տարիներ շարունակ կնոջ և երեք որդիների հետ ստիպված է եղել ապրել նախ՝ հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում:

Կիսակառույցի հասցված շինարարությունը, սոցիալական պայմանների պատճառով, քսան տարի շարունակ՝ երազանքից այն կողմ չէր անցել: Անավարտ շինությունը շուտով լիարժեք տուն կդառնա. շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսվել են:

Այս աջակցությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նախևառաջ հոգևոր խթան է՝ երկար տարիներ սեփական օջախի ջերմությունից զրկված ընտանիքների համար:

«Չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը երազ չէ: Տունն արդեն տան նման է. դուռ, պատուհան, տանիք ունի: Այսօրվա ձեր օգնությունն էլ այնքան անսպասելի ու տեղին, այնքան կարևոր ու անգնահատելի… Անչափ շնորհակալ եմ, որ դժվար պահին օգնության ձեռք եք մեկնում ընտանիքիս»,- ասել է Հայկարամը:

Որևէ ներդրման ամենակարևոր արդյունքը ծանր պայմաններում ապրող ընտանիքներին հուսահատությունից հանելն է: Իր թողած ազդեցությամբ` բնակարանաշինության ծրագիրն այդ առաքելության իրականացնողն է դարձել:

Համագործակցության վեց տարվա ընթացքում, գործընկեր կազմակերպությունները 149 ընտանիքի համար լուծել են ամենակարևոր խնդիրը` բնակարանի հարցը, ինչով նպաստել են նաև ընտանիքների ապագա բարեկեցությանն ու հիմքեր ստեղծել՝ առողջ միջավայրում երեխաներ մեծացնելու համար:

«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը: Կոտրված սրտով, առանց վաղվա հեռանկարի, հուսահատված մարդն անկախ իր տարիքից՝ անօգնական է: Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մարզերում ապրողներին թույլ է տալիս արժանապատվորեն կարգավորել տարիների անլուծելի թվացող խնդիրը: Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է հերթական ընտանիքը, նոր լիցքեր ստացած, կառուցում իր երազած տունը: Մենք ևս սիրով միացել ենք շինարարական աշխատանքներին: Նաև այսպես ենք զորացնում լուսավոր ապագայի հանդեպ հավատը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն իր հերթին ասել է, որ տվյալ ծրագրի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ընտանիքը ինքն է իրականացնում շինարարական աշխատանքները:

Դա ոչ միայն զգալիորեն կրճատում է շինարարական աշխատանքների ծախսը, այլև օգնում է երբեք չլքել սեփական ձեռքերով կառուցված տունը:

«Այս մասին վկայում է տարիների մեր փորձը»,- ասել է նա։

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-