ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդների շրջանում KIA Rio X-Line մեքենա կխաղարկի
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը ՎիվաՍել-ՄՏՍ-իսպասարկման կենտրոններից 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հնարավորությունմասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկության, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-իսպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով:
Գործարքը կատարելուցհետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը:
«Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայություններից լիարժեք օգտվելու առումովսմարթֆոնը թերևս անփոխարինելի է: Միևնույն ժամանակ՝ թանկ սմարթֆոն ունենալն այդծառայություններից օգտվելու նախապայման չէ: Տարբեր նախասիրություններ ունեցող իրբաժանորդներին, որոնք մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածումՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կգնեն 39 900 դրամ և ավելի արժողությամբսմարթֆոն, ընկերությունը նաև կընձեռնի «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայիխաղարկությանը մասնակցելու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը15:00-ին:
Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Խաղարկության կանոններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի ապրիլի 26-ից մինչև մայիսի 10-ը (ներառյալ)ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Արգիշտի 4/1հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձըհաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այնսմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-