USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ևս մեկ ընտանիքի բնակարանային հարց է լուծվել

26.04.2017, 16:58
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ` Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ևս մեկ ընտանիքի բնակարանային հարց է լուծվել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ` Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ընտանիքի հոր՝ զինվորական Վարդանի համար, զգալիորեն կրճատվել է ուսերին եղած տարիների բեռը: Ավելին, նա հաճելի անակնկալ է մատուցել բանակից տուն զորացրված որդուն:

Աշխատանք ու նաև տուն չունենալու պատճառով Հասրաթյանները տարիներ շարունակ ստիպված են եղել մի բնակավայրից մյուսը տեղափոխվել և վարձակալությամբ ապրել Իջևանում, Կապանում ու Վայքում: Ի վերջո, 15 տարի առաջ նրանց հաջողվել էր ռմբակոծությունից վնասված մի տուն գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել և սեփական տանիք ունենալ չեն կարողացել:

Հաղորդագրության համաձայն, այս ու նաև հանրապետության տարբեր մարզերում բնակվող 135 ընտանիքի բաղձալի երազանքն իրականություն է դարձել աջակցող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցության շնորհիվ:

«Ընտանիք կազմելու օրից ի վեր ես ու կինս, հետո նաև երեխաներս, երբեք չենք կարողացել զգալ սեփական անկյուն ունենալու բերկրանքը. ճակատագրի թելադրանքով միշտ տեղից տեղ ենք տեղափոխվել, տնից՝ տուն: Վարձակալված բնակարանը երբեք քո սեփականի նման չի կարող ջերմացնել: Փառք Աստծո, հիմա հարմարավետ տուն ունենք, ընտանիքս միասնական է. էլ ի՞նչ է պետք մարդուն՝ երջանիկ լինելու համար: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վարդանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, օգնելով այս ընտանիքներին, ընկերությունը մերժում է անտարբերությունը և կարևոր ուղերձ է հղում հասարակությանը` ժամանակը հարկավոր է ծախսել օգտակար գործերի վրա:

«Այդպես է ստեղծվում արժեքը: Այդպես են կայանում անհատը, ընտանիքն ու ազգը: Հարկավոր է սահմանել լավ նպատակ և ձգտել դրա իրականացմանը: Ժամանակը չի սպասում: Խնդիրների բեռի տակ կծկվելով և ինքնավստահությունը կորցնելով` ոչնչի չենք հասնի: Մինչդեռ լավ նպատակների շուրջ միավորվելով, կարող ենք լուծել ցանկացած խնդիր: Այս ծրագրի հիմքում այդ մոտեցումն է», - ասել է նա:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանի խոսքով, ամեն օր, գործ ունենալով Հայաստանի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ, լինելով հայկական գյուղերում ու շփվելով հատկապես տան կարիք ունեցող ընտանիքների հետ, նա համոզվում է, որ բնակարանային պայմանների բարելավման հետ բացահայտվում է նաև ընտանիքի թաքնված ներուժը, նոր կենսակերպը դառնում է խթան՝ ավելիին հասնելու համար:

«Այս ծրագիրը օգնում է հաղթահարել ոչ միայն սոցիալական, կենցաղային աղքատությունը, այլև` մտքի և ոգու», - ասել է նա:

2016թ.-ին բնակարանաշինության ծրագրով Սյունիքի մարզում աջակցություն է ստացել 3 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-