USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Viva-ում ենթակառուցվածքների արդիականացում է․ հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների խափանումներ

21.08.2025, 13:04
Viva–ն սկսում է ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ աշխատանքներ․ հնարավոր է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների որակի կարճաժամկետ նվազում կամ անհասանելիություն
Viva-ում ենթակառուցվածքների արդիականացում է․ հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների խափանումներ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Viva ընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում 5G տեխնոլոգիայի ներդրման նպատակով մեկնարկել են ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ աշխատանքներ:

«Ռադիոցանցի ենթակառուցվածքի համապարփակ ներդաշնակեցման համար կպահանջվի ժամանակ՝ ներառյալ հետագա փորձարկումն և մշտադիտարկումը՝ նոր ցանցի կայունացման նպատակով: Աշխատանքների իրականացման ընթացքում, առանձին տեղանքներում հնարավոր է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների որակի կարճաժամկետ նվազում կամ անհասանելիություն», – նշել են ընկերությունից։ 

Աշխատանքներն իրականացվում են վաղ առավոտյան ժամերին՝ ցանցի նվազագույն ծանրաբեռնվածության ժամանակահատվածում: 

«Viva-ն հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: Ընկերության տեխնիկական անձնակազմը կանի հնարավորը՝ բարձրորակ և հուսալի ծառայությունների մատուցման ու ծածկույթի ապահովման նպատակով»,– նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։