USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Viva. 5G ինտերնետը ռոումինգում

25.01.2025, 22:34
Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է ևս մեկ հնարավորություն․ 5G ինտերնետը ռոումինգում
Viva. 5G ինտերնետը ռոումինգում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/ԱՌԿԱ/. Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է ևս մեկ հնարավորություն․ 5G ինտերնետը ռոումինգում։ Ծառայությունը գործում է շուրջ 30 երկրում, այդ թվում՝ ընկերության բաժանորդների շրջանում ամենասիրված ուղղություններ դարձած Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Վրաստանում, Չերնոգորիայում և Իսպանիայում, հաղորդում է Վիվա ընկերության մամուլի ծառայությունը։ 

Այժմ արտերկիր մեկնելիս՝ բաժանորդները կարող են օգտագործել աշխարհում ամենաարագ անլար տեխնոլոգիան և մի շարք երկրներում զգալ գերարագ բջջային ինտերնետի առավելությունները՝ առանց SIM-քարտը փոխելու: 

«Բջջային կապի շատ բաժանորդներ ցանկանում են օգտվել 5G առաջադեմ ծառայության հնարավորություններից, անկախ նրանից, թե որտեղ են։ 5G ռոումինգի շնորհիվ, Viva-ի բաժանորդները կկարողանան ոչ միայն մնալ կապի մեջ, այլև օգտվել 5G ցանցի բոլոր առավելություններից՝ բովանդակության ակնթարթային ներբեռնումից, բարելավված որակով տեսազանգերի հնարավորությունից՝ առանց հեռարձակումների ժամանակ ձայնի և պատկերի նվազագույն հապաղման: Մեր հաճախորդները կկարողանան օգտվել ինտերնետից առավել հարմար և արագ տարբերակով։ Վստահ ենք, որ 5G ռոումինգի շնորհիվ մեր հաճախորդների ճանապարհորդությունները կդառնան էլ ավելի հաճելի և հարմարավետ, իսկ կապը՝ ավելի հուսալի»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ 

Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է «ՎՈՅԱԺ» ինտերնետ ռոումինգի ծառայությունը 1 կամ 30 օր ակտիվացման հնարավորությամբ: Ակտիվացումը՝ «My Viva» հավելվածի և USSD-ի միջոցով։ Բացի դրանից՝ հավելվածի առցանց չաթի միջոցով ճանապարհորդության ամբողջ ընթացքում կարելի է ստանալ լիարժեք աջակցություն: Viva-ն գնահատում է բոլորի ժամանակը և ձգտում ճանապարհորդության պլանավորումը դարձնել հնարավորինս պարզ և հարմարավետ: «My Viva» հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից 

Viva-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սրահի աշխատակիցները նույնպես կարող են օգնել Ձեզ ռոումինգի ակտիվացման հարցում։ 

Վերջում մի քանի խորհուրդ Viva-ից՝ ռոումինգի ընթացքում մեգաբայթերը խնայելու և գերվճարումներից խուսափելու համար.

  •    Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը,
  •       ճամփորդելուց առաջ անջատեք ավտոմատ թարմացումները և սինխրոնացումները․ հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում:
  •       նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածե՛ք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու և նախապե՛ս ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն:

Viva-ն բոլորին մաղթում է բարի ճանապարհ և բազում հաճելի պահեր ճանապարհորդության ընթացքում։

Viva… 5G ինտերնետը ռոումինգում` քո շուրջը։