USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ը վերաբացում է Հյուսիսային պողոտայում իր սպասարկման կենտրոնի առաջին հարկը

27.03.2018, 15:27
Այսօրվանից Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնի 1-ին հարկը վերաբացում է իր դռներն առկա և ապագա բաժանորդների համար:
Ucom-ը վերաբացում է Հյուսիսային պողոտայում իր սպասարկման կենտրոնի առաջին հարկը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնի 1-ին հարկը վերաբացում է իր դռներն առկա և ապագա բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Վերաբացված սրահի առանձնացված հատվածները նախատեսված են Ucom ընկերության բիզնես և Premier հաճախորդների հարմարավետ սպասարկման համար։ Նորացված սրահում գործում է նաև սարքավորումների վերանորոգման լաբորատորիան, որտեղ համապատասխան որակավորում ստացած մասնագետները հաճախորդի ներկայությամբ կվերանորոգեն ոչ միայն սմարթֆոնները, այլև մոդեմները և պլանշետները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, և մեզ համար խիստ կարևոր էր առանձին սպասարկման սրահներ ունենալ նաև մեր բիզնես և Premium հաճախորդների համար: Բացի այդ, որոշակի ժամերին հաճախորդների մեծ հոսքի պարագայում հնարավոր կլինի թեթևացնել վերևի սրահի ծանրաբեռնվածությունը և սպասարկումն իրականացնել ավելի արագ՝ հավելյալ աշխատակիցների աջակցությամբ», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Նորացված սրահի Ucom Care հատվածում մշտապես հնարավոր է խորհրդատվություն և աջակցություն ստանալ որևէ սարքավորման ծրագրային ապահովման կամ այլ տեխնիկական հարցի վերաբերյալ», - նշեց Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը։

Վերաբացված սպասարկման սրահն ունի երկու մուտք՝ անմիջապես Հյուսիսային պողոտայի Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնից և «Tashir Street» ստորգետնյա խանութների շարքում գտնվող Ucom վաճառքի կենտրոնից։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–