USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

14.05.2020, 19:29
Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով
Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Մայիսի 14-ի դրությամբ Ucom ընկերության բնականոն աշխատանքն են ապահովում 1160 աշխատակից, ովքեր ի լրումն իրենց պարտականությունների ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակիցներ, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառասյությունը։ 

«Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

Հավելենք, որ Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։  

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–