USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալներ

11.02.2022, 17:36
Մինչև մարտի 1-ը ներառյալ «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է բերել Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ամսական ընդամենը 3750 դրամով և նվեր ստանալ Accesstyle Flame TWS անլար ականջակալները
Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալներ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Մինչև մարտի 1-ը ներառյալ «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է բերել Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ամսական ընդամենը 3750 դրամով և նվեր ստանալ Accesstyle Flame TWS անլար ականջակալները, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը: 

Նշենք, որ Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ունի 4 սուպեր տեսախցիկներ. 64 ՄՊ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 2 ՄՊ մակրո տեսախցիկ՝ շրջակա աշխարհի դետալները բացահայտելու համար, 2 ՄՊ-ոց խորության տեսախցիկ և 118-աստիճանանոց ուլտրա լայն դիտանկյունով 8 ՄՊ-ոց տեսախցիկ՝  ավելի ընդգրկուն կադրեր ստանալու համար: Բացի այդ, 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով և AMOLED կետային էկրանով սմարթֆոնը նույնիսկ գերբեռնված աշխատանքի դեպքում կարող է առանց լիցքավորման ծառայել մինչև 2 օր:   

«Հասցրե՛ք ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկն ամենահարմար գնով և ստացեք կոմպակտ ու ոճային Accesstyle Flame TWS անլար ականջակալները որպես նվեր: Առաջարկից հնարավոր է օգտվել թե՛ առցանց, և թե՛ սպասարկման սրահում գնումը կատարելու դեպքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք նաև, որ նշված սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ ընդամենը 134 900 դրամով՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ: 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–