USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

19.11.2018, 14:03
Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար։
Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև դեկտեմբերի 5-ը Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018 թվականին արտադրված Samsung Galaxy J4 և Samsung Galaxy J2 մոդելները, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։ 

Վաճառքում առկա են նշված մոդելների սև և ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաև արծաթագույն և կապույտ երանգներով։ 

«Ինչպես միշտ, Ucom-ը հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և հնարավորություններ ունեցող իր հաճախորդներին ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս տարվա ընթացքում Ucom-ը ոչ միայն ընդլայնել է սմարթֆոնների տեսականին, այլև կտրուկ գնիջեցման բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել տարբեր հնարավորությունների տեր մարդկանց համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ https://eshop.ucom.am/am հասցեով։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–