USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ucom-ում գործում է «uTV Extra» նոր սակագնային պլանը

22.04.2019, 13:13
Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ «uTV Extra» սակագնային պլանի առաջարկով։
Ucom-ում գործում է «uTV Extra» նոր սակագնային պլանը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ «uTV Extra» սակագնային պլանի առաջարկով։ Ամսական ընդամենը 4900 դրամով uTV Extra-ի բաժանորդները կվայելեն 120 հեռուստաալիքների որակյալ հեռուստաբովանդակությունը, որոնցից 22-ը HD որակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Այս առաջարկը կհետաքրքրի ոչ միայն IPTV ծառայության նոր բաժանորդներին, այլև uTV Select սակագնային պլանից օգտվողներին, որոնց փաթեթում ներառված է 54 հիմնական ալիք և ցանկացած մեկն ավելացնելու հնարավորություն։ Առանձին ալիքների հավելյալ վճարի դիմաց ներառումը և միանգամից 120 հեռուստաալիք օպտիմալ գնով վայելելն, անշուշտ, նույնիսկ համեմատելի չեն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Հավելենք, որ որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:                                                          

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–