Ucom TV-ի բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կդիտեն «Ֆիլմերի», «Մանկական» և «Ուսուցողական» թեմատիկ փաթեթների ալիքները

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Մինչև մայիսի 14-ը Ucom հեռուստատեսային ծառայության ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կարող են դիտել «Ֆիլմերի», «Մանկական» և «Ուսուցողական» թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր հեռուստաալիքները։ Բացառություն են կազմում uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդները: Այս մասին հայտնում է Ucom-ի մամուլի ծառայությունը։
«Ucom-ն ամեն ինչ անում է բնականոն աշխատանքի շարունակականությունը և մեր բաժանորդների համար առցանց կրթության հնարավորությունն ապահովելու համար։ Մենք կարևորում ենք որակյալ տեսաբովանդակությունը, այդ իսկ պատճառով արտակարգ դրության պայմաններում առաջարկում ենք մասնավորապես երեխաների հետ դիտել մանկական և ուսուցողական ալիքներ առանց որևէ հավելավճարի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեի Խաչատրյանը։
Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և մուլտֆիլմեր փոքրերի համար:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–