USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ն արժանացել է Speedtest մրցանակներին 2022թ.-ին «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցի» և ««Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի» համար

08.11.2022, 17:37
Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա
Ucom-ն արժանացել է Speedtest մրցանակներին 2022թ.-ին «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցի» և ««Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի» համար
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա։

Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է ավելի քան 750 հազար օգտատերերի կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։
Ookla®-ի վաճառքի տնօրեն Թոմ Օպաչիկը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։

«Սա առաջին անգամ է, երբ մենք շնորհում ենք այս երկու կարևոր մրցանակները մեկ օպերատորին: Սա, իհարկե, տեղի ունեցավ Ucom-ի շատ մեծ ավանդի շնորհիվ, որը թույլ է տալիս բաժանորդներին ստանալ լավագույն արագությունները», - նշեց նա:

Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը նշեց, որ ընկերությունն առաջին անգամ չէ պարգևատրվում: «Ամենաարագ ֆիքսված ցանց» մրցանակը Ucom-ը ստացել է 2021թ.-ին, իսկ «Ամենաարագ ֆիքսված ցանց» մրցանակը՝ 2017թ.-ին:

«Սա բարձր և աննախադեպ մրցանակ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակում», - հայտարարեց նա:
Նրա խոսքով, վերջին երկու տարում ընկերությունը եռապատկել է ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունն իր 30 հազար օգտատերերի համար:

«2022 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին: Միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը 3 ամենամեծ մրցակիցների համեմատությամբ», - ասել է նա:

Խաչատրյանը նշել է, որ 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 1-ն այլ օպերատորներից Ucom են տեղափոխվել ռեկորդային թվով շարժական կապի բաժանորդներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղափոխված բաժանորդների թիվն աճել է 2,7 անգամ:

Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ընկերությունն ունի ռազմավարություն մինչև 2024թ.-ն ավելացնել ցանցի ծածկույթն ու արագությունը ողջ Հայաստանում:

Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:-0-