USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

21.06.2018, 15:36
Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։
Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։

Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև 2018 թ. արտադրված մոդելների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք վերանայել ենք 100-ից ավելի մոդելների գները։ Առաջիկայում էլ պատրաստվում ենք ոչ միայն կտրուկ գնիջեցումներ անել, այլև մեր հաճախորդներին ներկայացնելու ենք նոր և բացառիկ տեսականի: Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող բաժանորդներ կարողանան գտնել իրենց համար ամենաօպտիմալ տարբերակը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–