Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Neffos սմարթֆոնը գարնանային առաջարկի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Գարնանային տոներին ընդառաջ Ucom ընկերությունը հանդես է գալիս նոր առաջարկով և բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել Neffos նորաձև սմարթֆոն, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Android համակարգով, 4.5 դյույմանոց էկրանով երկու SIM քարտի 4G հնարավորությամբ այդ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընկերության վաճառասրահներում ընդամենը 34 900 դրամով, առանց որևէ պարտավորության:
Ավելին՝ հեռախոսը ձեռք բերող բաժանորդները կարող են 3 ամիս շարունակ անվճար ստանալ U!1500 սակագնային պլանի ներառումները և յուրաքանչյուր ամիս 100 րոպե զանգել դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ, օգտվել 1 ԳԲ շարժական ինտերնետից և ուղարկել 150 կարճ հաղորդագրություն:
Ներառված րոպեներն սպառելուց հետո վավերականության 30 օրվա ընթացքում բաժանորդները կկարողանան զանգել Ucom շարժական ցանցի ներսում 0 դրամ/րոպե սակագնով:
Ընկերությունից նաև նշում են, որ առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել սահմանափակ քանակությամբ Neffos սմարթֆոններ:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-