USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ն առաջարկում է հետևել սպորտային իրադարձություններին Setanta հեռուստաալիքներով

22.08.2018, 17:26
Մինչև սեպտեմբերի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Setanta Sports HD և Setanta Sports Plus HD սպորտային հեռուստաալիքները։
Ucom-ն առաջարկում է հետևել սպորտային իրադարձություններին Setanta հեռուստաալիքներով

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մինչև սեպտեմբերի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Setanta Sports HD և Setanta Sports Plus HD սպորտային հեռուստաալիքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«139-րդ կոճակը սեղմելիս սպորտի սիրահարները կմիանան Setanta Sports HD հեռուստաալիքին, որտեղ շուրջօրյա հեռարձակվող եթերացանկում ներառված են ֆուտբոլի Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի առաջնությունները, հոկեյի NHL առաջնությունը, «UFC մարտեր առանց կանոնների» մենամարտերը, սպորտային վավերագրական ֆիլմեր ու հաղորդաշարեր, բոքս», – նշված է տարածած հաղորդագրությունում:

138-րդ կոճակը սեղմելիս ֆուտբոլասերներն ու սպորտի սիրահարները կմիանան Setanta Sports Plus HD հեռուստաալիքին, որտեղ շուրջօրյա հեռարձակվող եթերացանկում ներառված են ֆուտբոլի Իտալիայի, Գերմանիայի առաջնությունները, Անգլիայի գավաթի, Անգլիայի լիգայի գավաթի խաղերը, հոկեյի NHL առաջնությունը, խառը ոճի մենամարտերը, բասկետբոլի NBA առաջնությունը, Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարը, բոքս, «UFC Մարտեր առանց կանոնների» մենամարտերի հեռարձակումը, սպորտային հաղորդաշարեր:

«Վերոնշյալ երկու հեռուստաալիքները տարվա կտրվածքով ներկայացնում են ավելի քան 1000 սպորտային միջոցառում որոնց թվում վերոնշյալ ծրագրերից զատ տեղ են գտել նաև ֆուտբոլի Բելգիայի առաջնությունը, Formula E-ի, Top 14 ռեգբիի, թենիսի ATP 250 և Մաստեր սերիայի հանդիպումները», – հայտնում են ընկերությունից:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց ալիքների հիմնական ցանկում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–