USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը

13.09.2019, 16:15
Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից և կավարտվի սեպտեմբերի 26-ին:
Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ի համար հաստատված մարքեթինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից և կավարտվի սեպտեմբերի 26-ին, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Նախավաճառքն իրականացվելու է բացառապես Ucom ընկերության ինտերնետ խանութում։ 

Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել և նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝ հնարավորություն ունենալով սեպտեմբերի 27-ին առաջիններից մեկն անվճար առաքումով ստանալ սպասված սմարթֆոնը։ Անվճար առաքումը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Գնորդը կարող է նաև պարզապես նախագրանցվել, նշել առաքման հասցեն և վճարել նորագույն iPhone-ի արժեքն արդեն առաքման պահին։ Նշենք, որ առաջնահերթությունը տրվելու է սմարթֆոնի համար վճարում իրականացրած գնորդին, իսկ մյուս նախագրանցված անձինք կսպասարկվեն ըստ գրանցման հերթականության: 

«Ի դեպ, հզորագույն առավելություններով օժտված նորագույն սմարթֆոնը վայելելու համար Ucom-ի Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև uԿանխավճարային ծառայությունների բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար, առանց որևէ պարտավորության։ 60 ԳԲ ինտերնետը տրամադրվում է սմարթֆոնը կանխիկ կամ ապառիկ ձեռք բերելու դեպքում», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Հավելենք նաև, որ Ucom ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա վաճառքի և սպասարկման կենտրոնը, որտեղ գնորդներին կաջակցեն ինտերնետ խանութում նախագրանցվելու գործում:   

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-