USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ucom-ի բաժանորդներն ԱՄՆ-ում կօգտվեն ռոումինգի նոր սակագներից

26.04.2017, 18:00
Ապրիլի 26-ից Ucom-ի շարժական կապի բաժանորդներն ԱՄՆ-ում ճամփորդելու ժամանակ կվայելեն ռոումինգի նոր սակագներ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ucom-ի բաժանորդներն ԱՄՆ-ում կօգտվեն ռոումինգի նոր սակագներից

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 26-ից Ucom-ի շարժական կապի բաժանորդներն ԱՄՆ-ում ճամփորդելու ժամանակ կվայելեն ռոումինգի նոր սակագներ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միանալով ԱՄՆ-ի խոշորագույն ցանցերից մեկին՝ АТ&Т-ին՝ բաժանորդները կվճարեն 29 դրամ դեպի Ucom-ի ցանց ելքային ու նույն ցանցից եկող մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի դիմաց, ինչպես նաև` մեգաբայթի համար` նախկին 250 դրամի փոխարեն։

AT&T ցանց ցանգելու ու այդ ցանցից զանգեր ստանալու դեպքում, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ ցանցեր ու Կանադա զանգելու և զանգ ստանալու պարագայում բաժանորդները կվճարեն 59 դրամ յուրաքանչյուր րոպեի դիմաց։ Այլ ցանցերից մուտքային զանգերի համար կգործի 59 դրամ/րոպե սակագինը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կարճ հաղորդագրության գինը նույնպես 59 դրամ է: Հայաստանի այլ ցանցեր և Արցախ զանգելու դեպքում կգործի 120 դրամ/րոպե սակագինը։ ԱՊՀ երկրներ զանգելու համար բաժանորդները կվճարեն 500 դրամ յուրաքանչյուր րոպեի համար, իսկ այլ միջազգային զանգերի համար կգործի 1500 դրամ/րոպե սակագինը։

Ընկերության ռոումինգն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Հայաստանից մեկնելուց առաջ հավաքել *121# հրահանգը։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:-0-