USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ի բաժանորդները 40 երկրներում կվայելեն ռոմինգի 29 դրամ/ՄԲ սակագինը

17.05.2017, 13:58
Ucom-ի բաժանորդները 40 երկրներում կվայելեն ռոմինգի 29 դրամ/ՄԲ սակագինը։
Ucom-ի բաժանորդները 40 երկրներում կվայելեն ռոմինգի 29 դրամ/ՄԲ սակագինը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom-ի շարժական հեռախոսակապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպական հայտնի և ծովափնյա երկրներ, ինչպես նաև` Վրաստան, Եգիպտոս, Իսրայել կամ Կանադա, կարող են ակտիվացնել ռոմինգի ծառայությունը և վայելել ռոմինգի հատուկ սակագներ շարժական ինտերնետի, մուտքային բոլոր զանգերի և դեպի Հայաստան կատարած զանգերի համար, հաղորդում է Ucom-ի մամուլի ծառայությունը։

39 հայտնի ուղղություններով ճամփորդելիս բաժանորդները կվճարեն 29 դրամ մեգաբայթի համար, 150 դրամ մուտքային բոլոր զանգերի և դեպի Հայաստան զանգերի մեկ րոպեի դիմաց, տեղական ու միջազգային զանգերի րոպեի և մեկ կարճ հաղորդագրության համար էլ կվճարեն 250 դրամ:

Ավելին՝ շարժական ինտերնետի հատուկ՝ 29 դրամ/ՄԲ սակագինը կգործի ոչ միայն ամենահայտնի երկրներում, այլև Արաբական Միացյալ Էմիրություններում ճամփորդելիս:

 Այստեղ միանալով Etisalat ցանցին` բաժանորդները կօգտվեն 400 դրամ հատուկ սակագնից մուտքային, տեղական, միջազգային զանգերի, դեպի Հայաստան զանգերի և կարճ հաղորդագրությունների համար:

«Առաջարկից օգտվելու համար պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ հարկավոր է ակտիվացնել Ucom ռոմինգ ծառայությունը՝ հավաքելով *121# և ժամանելուն պես միանալ ցանկում նշված երկրների համապատասխան օպերատորին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-