USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ucom-ը նախատեսում է գնել Beeline–ի բաժնեմասերը

30.12.2019, 21:30
Հայաստանում Beeline–ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի համաձայնություն ստանա իր բաժնեմասը վաճառելու Ucom ընկերությանը
Ucom-ը նախատեսում է գնել Beeline–ի բաժնեմասերը

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline–ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), որպեսզի համաձայնություն ստանա իր բաժնեմասը վաճառելու Ucom ընկերությանը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։ 

«Հայտը ներկայացվել է դեկտեմբերի 27–ին, և ըստ գործող կարգի`հարցը պետք է քննարկվի բոլոր իրավասու մարմինների հետ», – նշեց նա։

Ազիզյանի խոսքով, 2020թ.–ին նոր կսկսվի գործընթացը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-