USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

07.03.2025, 11:47
Ucom–ը հայտարարում  է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլ նաև Երևանը
Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ Ucom–ը հայտարարում է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլ նաև Երևանը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

2025 թ. ընթացքում ընկերությունը պլանավորում է բազային կայանների լայնածավալ արդիականացում, որը թույլ կտա ավելի բարձրորակ ծառայություններ տրամադրել բաժանորդներին։ Աշխատանքների նպատակը ծածկույթի բարելավումն է, ավելի արագ և կայուն կապ ապահովելն է, ինչպես նաև ծառայությունների որակի բարձրացումը։

Արդիականացման ընթացքում բաժանորդները հնարավոր է նկատեն որոշակի խափանումներ՝ կապված ձայնային զանգերի և շարժական ինտերնետի հետ։

Ucom-ի տեխնիկական թիմն անդադար աշխատում է կապի հնարավոր տատանումները նվազագույնին հասցնելու ուղղությամբ: 

Բոլոր հնարավոր անհարմարությունների համար նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։