U!TV-ի բաժանորդները կարող են ամանորին 124 ալիք դիտել
26.12.2011,
12:16
Ucom ընկերության U!TV բոլոր բաժանորդները, անկախ իրենց ընտրած փաթեթից, մինչև հունվարի 13-ը ավտոմատ կերպով կստանան բոլոր 124 ալիքները դիտելու հնարավորություն, ընդ որում 116 SD` ամբողջական catch up հնարավորությամբ և 8 լրացուցիչ HD ալիքներ, հաղորդում է Ucom-ի լրատվական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության U!TV բոլոր բաժանորդները, անկախ իրենց ընտրած փաթեթից, մինչև հունվարի 13-ը ավտոմատ կերպով կստանան բոլոր 124 ալիքները դիտելու հնարավորություն, ընդ որում 116 SD` ամբողջական catch up հնարավորությամբ և 8 լրացուցիչ HD ալիքներ, հաղորդում է Ucom-ի լրատվական ծառայությունը:
UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք ավանդական և ժամանակակից բարձրարդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։
Ericsson ընկերությանաջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ:-0-