USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Telcell Wallet-ով պետվճարումներն ու վարկերի մարումը՝ 0% տոկոսադրույքով

16.03.2020, 22:18
Telcell Wallet-ով պետվճարումներն ու վարկերի մարումը՝ 0% տոկոսադրույքով
Telcell Wallet-ով պետվճարումներն ու վարկերի մարումը՝ 0% տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․ /ԱՌԿԱ/․ Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Թել-Սել» ընկերությունը հայտարարում է մինչև մարտի 31-ը պետական ծառայությունների դիմաց վճարումների ու վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։ Այս մասին հայտնում է «Թել-Սել»-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մարտի 17-ի ժամը 00:00-ից մինչև մարտի 31-ի ժամը 23:59-ը Telcell համակարգին միացած ՀՀ բոլոր բանկերի վարկերի մարումը, ինչպես նաև պետվճարումներն ու տուգանքների վճարումը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով կկատարվեն առանց միջնորդավճարի՝ 0% տոկոսադրույքով։ Այս որոշումը կոչված է հեշտացնել ընկերության ավելի քան 1.5 միլիոն հաճախորդների կյանքը և նպաստել՝ կրճատելու անցանկալի շփումներն ու մարդաշատ վայրեր այցերը:

«Արդեն այսօր «Թել-Սելը» սկսում է հաճախորդների տեղեկացման լայնածավալ միջոցառումներ։ Այդ նպատակով պատրաստվել են ուսուցողական հոլովակներ, որոնք մեր հայրենակիցներին կօգնեն արագ տիրապետել Telcell Wallet-ով վճարումների գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-