USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Team Telecom Armenia–ն հայտնում է Վրաստանում երկու կապուղու խափանման և ինտերնետ հասնաելիության հնարավոր սահմանափակումների մասին

23.06.2023, 15:09
Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում
Team Telecom Armenia–ն հայտնում է Վրաստանում երկու կապուղու խափանման և ինտերնետ հասնաելիության հնարավոր սահմանափակումների մասին
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում, հայտնում է Team Telecom Armenia ընկերությունը։

«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար: Այս պահին գործարկել ենք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–